Փաշինյանը վաղն էլ կասի, որ Արարատ Միրզոյանն է բան խոսել Սերժ Սարգսյանի հետ ու նրան էլ գործից կհանի. Էդմոն Մարուքյան

Մանրամասներ

ա

ԳՇ-ի հայտարարությունը հեղաշրջման փորձ չէ, դա բանակի կողմից «Ստոպ» ազդանշան է, որ հասել ենք սահմանագծին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, թե Օնիկ Գասպարյանը կատարում է Սերժ Սարգսյանի հրամանները, Մարուքյանն ասաց, որ պետք է ապացույցներ ներկայացնել. «Թե չէ վաղը մյուս օրը կարող է հայտարարել, թե Արարատ Միրզոյանը բան է խոսել Սերժ Սարգսյանի հետ ու նրան հանեն գործից, հետո ասի, որ Ալեն Սիմոնյանն է խոսացել, հետո Լենա Նազարյանը»,-ասաց նա: