ԶԱՎԵՇՏ. Խոսնակն ասում է՝ սխալ են զեկուցել, բա Տիրայրին ինչու՞ ազատեցիր

Մանրամասներ

ա

ԶԱՎԵՇՏ. Փաշինյանի խոսնակը հայտարարել է, թե ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել:

Մնում է պարզել, թե ինչո՞ւ  Փաշինյանը աշխատանքից ազատեց իր տարածած կեղծիքը հերքած ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատարյանին:

Զավեշտալին այն է, որ Փաշինյանի խոսնակը թեմային անդրադարձավ ռուսական կողմից օրեր շարունակ վերջինիս ուղղված քննադատությունից ու ծաղրից հետո:

Պատահական չէ, որ Մանե Գևորգյանը հատուկ ընդգծել է, թե «Վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ»: