ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը հաշված օրեր ունեն... Թավիշը վերջանում է. Քիչ մնաց...

Հիմա նյարդերի պայքար է: Ամուր նյարդերի, ինչից առհասարակ չունի անիծյալ կապիտուլյանտը:
արփինե հովհաննիսյան

ա

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփրինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Հիմա նյարդերի պայքար է: Ամուր նյարդերի, ինչից առհասարակ չունի անիծյալ կապիտուլյանտը:

Դա էր պատճառը, որ ժամեր անց հետ ուղարկեց Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունը:

Չմտածեց, չխորհեց, մի պահ կանգ չառավ, այլ իրեն բնորոշ հիստերիկ ոճով արագ արձագանքեց բունկերից կամ Սևանի ամառանոցից:

Հասկանալի է, որ Ա.Սարգսյանը դիմելու է ՍԴ` ակնհայտ հակասահմանադրական որոշման մասով:
Հաշված օրեր ունեն ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը: Հաշված օրեր...

Թավիշը վերջանում է` բառի բուն իմաստով:
Պայքարի ընկերներիս, մեր քաղաքացիներին խնդրում եմ զինվել ամուր նյարդերով , համբերությամբ:

Քիչ մնաց...»