ԿԱՐԵՎՈՐ. Բոլորը ենթարկվում են Օնիկ Գասպարյանին. ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԹԱԿԱՐԴԸ

Մանրամասներ
նփ

ա

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԹԱԿԱՐԴԸ
Ռազմական դրությունը չվերացնելով գործող իշխանությունն ընկել է իր թակարդը:
«Պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, ինչպես նաև 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝   
 Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերն անցնում են ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ.
Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՒՄ ԵՆ նաև ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ ԱՅԼ ԶՈՐՔԵՐ են համարվում` 
ոստիկանության զորքերը, 
սահմանապահ զորքերը,
պետական պահպանության ծառայությունը,
ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները»: