Եթե հայերը 3 օրվա ընթացքում չազատագրեն երկիրը, վրա կհասնեն թուրքական-փաշինյանական սև տարիները. Էրդողանի օրինակով բանակը կգլխատվի

Գեներալները, սպաները՝ մինչև գնդապետ ու մայոր, կդատվեն, կդատվեն նաև շարժման առաջնորդները. երեկ դեռ շուտ էր, վաղը չէ մյուս օրն արդեն ուշ կլինի

ա

Եթե Նիկոլ Փաշինյանը մնա, առավելագույնը երկու տարի անց Հայաստանը չի ունենա գործունակ բանակ, գործունակ պետական կառավարում:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արամ Գաբրիելյանովը, ում խոսքերով, միայն հիմարները չեն կարողանում դա հասկանալ:

Գաբրիելյանովը համոզված է, որ այդ ընթացքում հայկականության, Վարդան Մամիկոնյանի, Նժդեհի ու Սողոմոն Թեհլերյանի հերոսություններով երեխաներին դաստիարակելու գաղափարախոսությունը դուրս կմղվի՝ իր տեղը զիջելով թուրքական լիրայի ու ադրբեջանական մանաթի գաղափարախոսությանը:

Հայերի ցեղասպանության մասին կմոռացվի, դրա փոխարեն կճանաչվի «Խոջալուի ցեղասպանությունը». «Հենց դա է լինելու Հայաստանի ոչ հեռավոր ապագան»:

Խոսելով Օնիկ Գասպարյանի մասին՝ Գաբրիելյանովը գրում է, որ նա դարձել է ազատագրման խորհրդանիշ. «Հիմա Ցեղասպանությունից հետո ամենավտանգավոր պահն է Հայաստանի պատմության մեջ:

Եթե հայերը երեք օրվա ընթացքում չազատագրեն երկիրը, վրա կհասնեն թուրքական-փաշինյանական սև տարիներ: Էրդողանի օրինակով բանակը կգլխատվի, գեներալները, սպաները՝ մինչև գնդապետ ու մայոր, կդատվեն:

Կդատվեն նաև նրանք, ովքեր հայրենասիրական շարժման առաջնորդներն են ու որևէ մեկն Արևմուտքից որևէ բան չի ասի, ինչպես չասացին 44 օրվա ընթացքում, երբ Արցախում սպանում էին հայերին: Երեկ դեռ շուտ էր, վաղը չէ մյուս օրն արդեն ուշ կլինի»,-գրել է նա: