Ես առաջին մարդն եմ լինելու, ով նստելու է Չաուշեսկուների գնդակահարության գործով․ Ես նաև բեմադրելու եմ «Դեբիլների ապստամբություն» բալետը»․ Մալյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ես հիմա այն վիճակում եմ գտնվում, որ ինձ համար մի երկու հոդված ավել կամ պակաս, որևէ դերակատարում չի փոխում: Հենց հիմա իմ վրա 6 քրեական գործ կա, որից մեկն այս բեմադրության համար է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք մտավախություն չկա, որ հիմա իրեն բերման կենթարկեն:

Նշենք, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ Չաուշեսկուների գնդակահարության վերաբերյալ պերֆորմանս ներկայացումը:

Մալյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները գտան, որ «մահ դավաճաններին» կոչը վտանգ է պարունակում իրենց նկատմամբ. «Դրա համար ինձ ձերբակալեցին, ազատազրկեցին, հետո դատարանով ազատ արձակեցին: Սրա համար արդեն նստել եմ, նոր բան պետք է մտածեն իշխանությունները»:

Վաղն ինձ մեղադրանք են առաջադրելու այս ներկայացման համար: Ես առաջին մարդն եմ լինելու, ով նստելու է Չաուշեսկուների գնդակահարության գործով: Ես նաև բեմադրելու եմ «Դեբիլների ապստամբություն» բալետը»»,-ասաց նա: