Արարատ Միրզոյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են

Մանրամասներ

ա

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են խորհրդարանի եւ նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է աշխատանքից ազատել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։

Նախագահն ունի եռօրյա ժամկետ՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը հաստատելու կամ մերժելու համար։