Այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք. «Հայրենիքի փրկության շարժում»

Հայտարարություն

ա

«Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք։

Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չէր դադարում մինչև ուշ գիշեր։

Վաղ առավոտյան այստեղ էր Վազգեն Մանուկյանը, այստեղ են նաև Շարժման ներկայացուցիչները։ Քաղաքացիները նույնպես շարունակում են հավաքվել Ազգային ժողովի դիմաց»։