Բանակն իր դիրքորոշումն արտահայտել է. Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է

Ճնշումների, ձերբակալությունների միջոցով իշխանությունը որևէ խնդիր չի կարող լուծել

1

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Անկախ այն հանգամանքից, թե իշխանությունը ինչպես կարձագանքի կամ ինչ միջոցների կդիմի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է։

Այս հրամայականն արդեն բխում է բոլորի շահերից՝ անկախ նրանից, թե մեզանից յուրաքանչյուրն այս ամենը գիտակցում է՞, թե՞ ոչ։

Ճնշումների, կոմպրոմատների, ձերբակալությունների միջոցով իշխանությունը որևէ խնդիր չի կարող լուծել, բանակն իր դիրքորոշումն արտահայտել է, դա որպես փաստ ամրագրված է, իսկ առկա իրողություններից փախչել անհնար է։

Եթե նույնիսկ բոլոր զինվորականներին կալանավորեն էլ, ապա դրանից զինված ուժերի վերաբերմունքը չի փոխվելու, ըստ այդմ՝ մեր պետականության առանցքային հիմնասյունի անվստահությունը քաղաքական իշխանության նկատմամբ բերելու է անխուսափելի գործընթացների»։