Ընդդիմությունը գիշերն անցկացրել է Բաղրամյան պողոտայում. ՈՒՂԻՂ

Մանրամասներ

1

Գիշերը ոչ մի սադրանք՝ տեղի չի ունեցել. ես բավականին ուշ եմ գնացել. Քիչ առաջ վերադարձա. Ամեն ինչ նորմալ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղարմյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Նախատեսված ծրագիրը հյտարարվեց, որը կարող է փոփոխության ենթարկվի: Կհավաքվենք կորոշենք: Ժամը 11-ին այստեղ խորհուրդի նիստ է ԱԺ-ում,. որը պետք է քննարկի արտահերթ նիստը անցկացնի, թե ոչ:Մենք ժամը 1-ին այստեղ կհավաքվենք հանրահավաքի նման կխոսենք, Ամենայն հավանականությամբ երթ կկազմակերպենք, որից հետո կվերադառնանք այստեղ, որովհետեւ ժամը 4-ին, 6-ին կարող է տեղի ունենա ԱԺ նիստ, որի հիմնական հարցը լինելու է ռազմական դրությունը հանելը: Հետո արդեն կերեւա»,-ասաց Վազգեն Մանուկյանը: