ՀՐԱՏԱՊ. Կառավարական Թիվ 1 ինքնաթիռը թռել և վայրէջք է կատարել Թբիլիսիում․ Այս պահին սպասում են Թուրքիայի օդային տարածք մտնելու թույլտվությանը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Armenian Radical Տելեգրամյան ալիքը հայտնում է, որ կառավարական Թիվ 1 ինքնաթիռը Երեւանի օդանավակայանից ուղղություն է վերցրել դեպի Մոսկվա:
Ինքնաթիռն ուղեկցել են երկու կործանիչներ:
 
Սակայն, Ռուսաստանը չի թույլատրել Թիվ 1 ինքնաթիռին անցնել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքով, ինչի հետևանքով Հայաստանի Կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում:

Ըստ չհաստատված տեղեկությունների՝ հայկական կողմը Թուրքիայից խնդրել է օդային միջանցք տրամադրել իր օդային տարածքով։ Ենթադրվում է, որ հայկական կառավարական ինքնաթիռը Թբիլիսիից՝ Թուրքիայի օդային տարածքով կթռչի դեպի Մերձավոր Արևելքի երկրներից որևէ մեկը: