Հիմա ոստիկանները հետ են գնում, Դեմիրճյան փողոցի կողմից նստարաններով, աղբամաններով, բարիկադներով փակում ենք:
Այս մասին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մի ժամ հետո այստեղ կլինեն վրաններ, համապատասխան վառարաններ, բոլոր հնարավորությունները: Մնում ենք այստեղ: ԱԺ պատգամավորները հատ-հատ կամ գալիս են խորհրդարան, կամ մենք իրենց կբերենք խորհրդարան:
Սա գործողություն է, սրա տակ կա ծրագիր: Չենք գնում, մինչեւ չհեռացնենք»,- ասաց նա:
0Comments