ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ, չի պարունակում հանցագործության տարր․ Էդմոն Մարուքյան

Մանրամասներ

ա

ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ, քանի որ ստեղծված իրավիճակում նրանց կողմից վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացնելը չի պարունակում ռազմական հեղաշրջման փորձին ներհատուկ հանցագործության, մասնավորապես՝ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված որևէ հանցակազմի տարր»,-գրել է Մարուքյանը։