Հիմա տականքները նոր safe haven են համարում Արևմուտքը. հասկանում են, որ իրենց վերջը եկել է

Տպավորություն կա, որ նիկոլական թիմը փորձում է գաղափարապես (միգուցե նաև՝ ֆիզիկապես) նետվել դեպի Արեւմուտք

ա

Մինչ Նիկոլ Փաշինյանը վատաբանում էր ռուսական զենքը, պրոիշխանական սազանդարների մի խումբ զուգահեռաբար սկսեց կրկին խոսել արեւմտյան արժեքներից, իսկ մեկ այլ խումբ էլ միացավ Ռուսաստանին հայհոյելու գործընթացին։

Տպավորություն կա, որ նիկոլական թիմը փորձում է գաղափարապես (միգուցե նաև՝ ֆիզիկապես) նետվել դեպի Արեւմուտք։

Պատճառն էլ է պարզ․ նիկոլական թիմը հասկանում է, որ սպառում է Ռուսաստանին օգտակար լինելու ռեսուրսը եւ Պուտինը պատրաստվում է իրենց հանձնել սպանդանոց։

Իսկ Նիկոլը կարծում է, թե երկիրը ավերելուց, այսքան արյունից ու թալանից հետո բավական է ասել «Արեւմուտք» ու հայհոյել Ռուսաստանին, եւ նրան փրկօղակ կնետեն Վաշինգտոնից ու Բրյուսելից։

Սա աշխարհքաղաքականության նիկոլական պարզունակ ընկալման եւս մի արտահայտություն է, այն պարզունակության, որին զոհ գնաց Հայրենիքի մի մեծ հատվածը եւ 5 հազար երիտասարդները։

«Արեւմտամիտության» նման հանկարծակի նոպայի ականատես եղանք նաեւ 5 տարի առաջ, երբ թալանչիների, մարդասպանների, ջարդարարների ու դիակապտերի մի մեծ խումբ, իրեն կոչելով «Սասնա ծռեր», ներխուժեց ոստիկանակն բաժանմունք, եւ օրեր շարունակ սարսափի մեջ էր պահում ողջ երկիրը։

Հանկարծ այս տեռորիստները, ձերբակալվելուց առաջ, հիշեցին, որ Հայաստանը ռուսական գաղութ է եւ պահանջեցին արեւմտյան արժեքներ, կարծելով, թե սրանով քաղաքականացնում են բանկոմատի կողոպուտը։

Ժամանակին կար համոզմունք, որ տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, հիմա տականքները, չգիտես ինչու, նոր safe haven են համարում Արեւմուտքը։

Հուսադրողն այն է, որ հասկանում են, որ իրենց վերջը եկել է։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից