Ընդդիմությունն ամեն րոպե կարող է անցնել հայտարարված պլան Բ-ին, իսկ իշխանությունը ցայտնոտի մեջ սխալներ է թույլ տալիս

Մանրամասներ

ա

Երբ այս իշխանությունից հնչում են հայտարարություններ, որ կկրակեն, եթե այսօրվա ընդդիմությունը չի բացառում շենքեր գրավելու հնարավորությունը, ապա միանգամից հիշում ես, որ սա այն ընդդիմությունն է, որը շենքեր գրավելով է եկել իշխանության և ս այն ընդդիմությունն է, որը, «Մարտի 1»-ին ընդդիմադիր լինելով, մեղադրում էր այն ժամանակվա իշխանությանը, որը կրակել է։ Այսինքն՝ այսպիսի հայտարարություններով օրվա իշխանությունները թուլացնում են իրենց իսկ դիրքերը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Փորձագետի դիտարկմամբ՝ բավականին կոշտանում է պայքարը, և մենք առաջիկայում կտեսնեքն ավելի լարված պայքար, քանզի ընդդիմությունն ամեն րոպե կարող է անցնել նախապես հայտարարված պլան Բ-ին, իսկ իշխանությունը հայտնվել է ցայտնոտի մեջ և սխալներ է թույլ տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում։