Ասում է՝ ղազագիր ստորագրեք, որ չեք առաջադրվի. էդ ի՞նչ ձևի արտահերթի առաջարկ էր. ուլտիմատումներո՞վ

Մանրամասներ

ա

Իրականում իր վարկանիշը բարձր է, բայց Ադրբեջանում, ոչ թե Հայաստանում: Ես համոզված եմ, հայ ժողովուրդն այնքան արժանապատվություն ունի, որ Ալիեւի առաջ ծնկի եկած մեկին չի կարող պատկերացնել իր ղեկավար:

Արամ Մանուկյանի արձանի մոտ անհնազանդության ակցիայի ժամանակ նշեց ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը:

«Երկրորդ, էդ ի՞նչ ձեւի արտահերթի առաջարկ էր. ուլտիմատումներո՞վ: Ասում է՝ ղազագիր ստորագրեք, որ չեք առաջադրվի, նոր: Բա եթե էդքան վստահ է իր ֆրակցիայի վրա, թող հրաժարական տա, օրենքով սահմանված կարգով խորհրդարանական ուժերը կորոշեն՝ նոր վարչապետ ընտրել, թե ոչ:

Բա եթե ինքը գիտի, որ ինքն ամենամեծ վարկանիշն ունի, ինչից է վախում: Իրականում իր վարկանիշը բարձր է, բայց Ադրբեջանում, ոչ թե Հայաստանում: Ես համոզված եմ, հայ ժողովուրդն այնքան արժանապատվություն ունի, որ Ալիեւի առաջ ծնկի եկած մեկին չի կարող պատկերացնել իր ղեկավար: Իսկ ուլտիմատումներով արտահերթի չեն գնում: Ինքը պետք է հեռանա»,-ասաց Շարմազանովը: