«Ոչինչ չեմ բացառում». Գեւորգ Պետրոսյանը միանում է Ռոբերտ Քոչարյանի թիմի՞ն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

«Իրավունք» թերթը գրում է. «Համացանցում շարունակվում են ակտիվորեն լուրեր շրջանառվել, որ ԱԺ այլեւս անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ԲՀԿ-ն լքել է, որպեսզի միանա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմին:

Որքանո՞վ են իրական տարածվող լուրերը, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել անձամբ պարոն Պետրոսյանից, ով փաստեց. «Շրջանառվող լուրերին պարտավոր եմ վերաբերվել հարգանքով, որովհետեւ դա ինչ-որ մարդկանց կարծիքն է, գուցե՝ ցանկությունը: Ես ասել եմ, եւ նորից եմ ասում` ես Ռոբերտ Քոչարյանին անձամբ չեմ ճանաչում, ոչ մի անգամ իր հետ չեմ հանդիպել: Իմ այս որոշումն էլ պայմանավորված չէ այստեղից այնտեղ թռնելու շարժառիթով:

Միեւույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ ես երկրորդ նախագահի անձին վերաբերվում եմ մեծագույն հարգանքով»:

Պարոն Պետրոսյանիսկ բացառո՞ւմ եք ապագայում որեւէ համագործակցություն երկրորդ նախագահի հետ:

- Ոչինչ չեմ բացառում, քաղաքական գործիչը եթե ինչ-որ բան բացառեց, ուրեմն նա պետք է այլ բանով զբաղվի, ոչ քաղաքականությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում