Մենք հիմա Նիկոլի դեմ չենք պայքարում. նա շատ փոքր անձ է. Հայկ Մամիջանյան

Մանրամասներ

ա

Անհնազանդության ակցիաները երկար պետք է տևեն, քաղաքը ժամանակ առ ժամանակ պետք է պարալիզացված լինի, ինչի համար ներողություն եմ խնդրում մեր քաղաքացիներից։ Լրագրողներին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Երևանում այսօրվանից մեկնարկող ամենօրյա անհնազանդության ակցիաներին։

«Հայրենիքի փրկության շարժման» բոլոր քաղաքական ուժերն իրենց մաքսիմալ մոբիլիզացիոն ռեսուրսներն են օգտագործում։ Քաղաքացիները պետք է  գիտակցեն, որ մենք հիմա Նիկոլի դեմ չենք պայքարում՝ նա շատ փոքր անձ է։ Մենք պայքարում ենք բավականին լավ կիրառված քաղաքական տեխնոլոգիաներով արմատացված ստերի դեմ»–ասաց նա։

Հարցին՝ անհնազանդության ակցիաների կրկնությունը կարո՞ղ է արդյոք հիասթափություն առաջացնել քաղաքացիների մոտ, Մամիջանյանը պատասխանեց։

«Մենք պետք է աշխատենք այն քաղաքացիների հետ, որոնք մոլորության մեջ են, փորձում են պաշտպանել այս դավաճանին։ Հաշվի առնենք նաև այն փաստը, որ ինքը վախեցավ, հայտարարեց արտահերթ ընտրություն, հետո վախեցավ, հետ բերեց այդ կեղծ օրակարգը և հանեց քննարկումից, և այն փաստը, որ պաշտոնյաները վախենում էին իրենց քիթը դուրս հանել տներից ու իրենց կաբինետներից»–նշեց նա։

Մամիջանյանի խոսքով՝ «Հայրենիքի փրկության շարժման» քայլերում կտրուկ գործողությունների պակասը մարտավարության հարց է։

«Կան շատ գործոններ, որոնց վրա պետք է ներազդել։ Պատգամավորներ, ուժային կառույցներ, մի շարք պաշտոնյաներ հիմա ծառայում են դավաճանին, նրանց վրա ներազդելով հնարավոր է այս խնդրի լուծումը»– շեշտեց Մամիջանյանը։