Երկրի կողքով այսօր մարզադաշտի մեծությամբ աստղակերպ կանցնի. ՆԱՍԱ

Մանրամասներ

ա

Երկիր մոլորակին այսօր կմոտենա մարզադաշտի չափեր ունեցող աստղակերպ, հայտնում է ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) JPL հետազոտական կենտրոնը:
Հաշվարկների համաձայն՝ մոտավորապես 213 մետր տրամագծով 2020 XU6 աստղակերպը մոլորակից մոտ չորս միլիոն կիլոմետր հեռավորության վրա կգտնվի:
Նույն օրը Երկրին մոտ կթռչեն նաև 23 մետր տրամագծով 2020 BV9 աստղակերպը (մոլորակից կգտնվի  5,6 միլիոն կիլոմետր հեռավորության վրա) և 40 մետր տրամագծով 2021 CC5 աստղակերպը՝ մոտ 6,9 մլն կիլոմետր հեռավորության վրա: 
Նշենք՝ կիրակի Երկրի կողքով անցել են նաև 2021 DD1 և 2021 DK1 աստղակերպերը, որոնց տրամագիծը համապատասխանաբար 10 և 61 մետր է: