Արտաքին առևտրի թույլատվության փաստաթղթերը շուտով հնարավոր կլինի ստանալ մեկ պատուհանի համակարագով. Ա. Կարապետյան

Այդ համակարգի միջոցով հնարավոր է լինելու լրացնել նաև մաքսային հայտարարագիր
Live24.am-ը ներկայացնում է

ա

ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտյոմ Կարապետյանն այսօր հայտնել է, որ ավարտին են մոտենում «Մեկ պատուհան» համակարգի ներդրման աշխատանքները։

«Այդպիսով հնարավորություն կստեղծվի մեկ էլեկտրոնային հարթակի միջոցով դիմել արտաքին առևտրի պետական կարգավորման ոլորտում իրավասություններ ունեցող պետական մարմիններին՝ դրանց կողմից համապատասխան թույլատրող փաստաթղթեր, լինի լիցենզիա, եզրակացություն, թե հավաստագիր, ստանալու համար»,-ասել է Կարապետյանը:

Էլեկտրոնային հարթակում ընդգրկված են լինելու գրեթե բոլոր պետական մարմինները, որոնք առնչություն ունեն արտաքին տնտեսական գործունեության հետ: Ե՛վ ներմուծողները, և՛ արտահանողները, օգտվելով այդ հարթակից, կարող են մեկ հայտի միջոցով հարցերը կարգավորել: Համակարգն ինքն է գեներացնելու հայտերը՝ ուղղելով համապատասխան պետական մարմնին փաստթղթերը ստանալու համար:

«Այդ համակարգի միջոցով հնարավոր է լինելու լրացնել նաև մաքսային հայտարարագիր: Թույլատրող փաստաթղթերն ավտոմատ կերպով կկցվեն այդ հայտարարագրին, և մաքսային մարմինները հսկողություն կատարելուց կտեսնեն, որ կան նաև թույլատվության փաստաթղթերը»,-հայտնել է Արտյոմ Կարապետյանը: