Ի՞նչ է նշանակում «թավիշը վերացնել» արտահայտությունը. բացատրում է Մակունցը

Մանրամասներ

ա

Ես վստահ եմ կամ հույս եմ հայտնում, որ մեր քաղաքացները նկատի չունեն օրենքի դաշտից դուրս գալ և կատարել քայլեր, որոնք համատեղելի չեն օրենքի և սահմանադրության հետ: Ես կարծում եմ, որ «թավիշը վերացնել» արտահայտությունն առաջին հերթին վերաբերում է դատական համակարգում որոշակի փոփոխություններին, և քաղաքացիները ունեն արդարադատություն իրականացնելու պահանջներ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այդ հարցին, որ քաղաքացիները փակում են վարչապետի ճանապարհը և պահանջում վերացնել թավիշը:

«Պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում թավիշը վերացնել: Ես վստահ եմ կամ հույս եմ հայտնում, որ մեր քաղաքացները նկատի չունեն օրենքի դաշտից դուրս գալ և կատարել քայլեր, որոնք համատեղելի չեն օրենքի և սահմանադրության հետ»,– ասաց նա:

Լրագրողի հարցին, թե ինչու դեռևս անդրադարձ չի եղել Սերժ Սարգսյանի արած՝ սպառազինությունների վերաբերյալ  հայտարարություններին, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին շատ արագ արձագանքում էր նախկինների արած հայտարարություններին, Մակունցը նշեց, թե Սերժ Սարգսյանի հարցազրույցում իրարամերժ պնդումներ են արվում։

«Կան իրարամերժ պնդումներ: Մի կողմից մենք գիտենք ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի հայտարարությունը, որտեղ նա սկզբում հայտարարեց, որ պլանը փոխվել է, ապա հայտարարեց, որ պլանը չի փոխվել: Ե՛ւ առաջին, և՛ երկրորդ դեպքում քննադատություններ եղան: Ի  վերջո, ամրագրվեց, որ պլանը չի փոխվել, դա այն պլանն էր, որը կազմվել էր՝ այդ թվում վերլուծելով 2016-ի Ապրիլյան պատերազմը»,– ասաց նա:

Խոսելով հայտարարություններում առկա հակասությունների մասին՝ պատգամավորը նշեց. «Եթե կար ԱԹՍ-ների անհրաժեշտության կարիք, ապա ինչ է նշանակում՝ Սերժ Սարգսյանը վարչապետ էր դառնում այդ փաստաթղթերը ստորագրելու համար: Այստեղ կա իրարամերժություն: Ես անկեղծ ասած չգիտեմ՝ որ պնդման վրա հիմնվեմ և ներկայացնեմ իմ դիրքորոշումը: Այնպես որ, զերծ կմնամ որևէ մեկնաբանություններից: Ինչ վերաբերում է սպառազինությանը, դա բացառապես նեղ մասնագիտական դաշտում քննվող հարց է, որը կոնկերտ հասցեատեր ունի, և մենք չէ, որ պետք է որևէ մեկնաբանություն անենք»: