Կյանք է, ոչինչ, մի օր քանդվում ես իսպառ, մինչև վերջին հույսդ, մի օր էլ քեզ հավաքում ես հազիվ նշմարելի կտորներից ու էլի դառնում ամբողջ

Կյանք է էլի... մի օր ապրում ենք, իսկ մի ուրիշ օր էլ չկանք, իրար էսքան վնասելը ու՞մ է պետք, թեև կյանք է էլի...
Live24.am-ը ներկայացնում է

ա

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել՝ նշելով՝ մեր վախերից ու հուսահատություններից առավել շատ անելիքներ ունենք, իսկ ժամանակ՝ շատ քիչ։

«Կյանք է, ոչինչ, մի օր քանդվում ես իսպառ, մինչև վերջին հույսդ, մի օր էլ քեզ հավաքում ես հազիվ նշմարելի կտորներից ու էլի դառնում ամբողջ. ինքդ քեզ հետ միացած, կապված. քեզնով:

Կյանք է էլի, հա ուզում է կոտրած լինել, բայց չի հասկանում, որ վերջնական կոտրվելուց հետո էլ ի՞նչ կասկած, տատանում կամ վախ, «մահից» հետո էլ ոչ մի վախ։

Հավաք ու կոնկրետ. մեր վախերից ու հուսահատություններից առավել՝ շատ անելիքներ ունենք, իսկ ժամանակ՝ ինչպես միշտ շատ քիչ:

Կյանք է էլի... մի օր ապրում ենք, իսկ մի ուրիշ օր էլ չկանք, իրար էսքան վնասելը ու՞մ է պետք, թեև կյանք է էլի...)

Մեծ Պահք. օր2»,- գրել է նա։