Հունաստան մեկնելու համար «կորոնաանձնագրի» առկայությունը պարտադիր չէ. Հունաստանի զբոսաշրջության նախարար

Եվրոպան նույնպես պատրաստվում է նույն ուղղությամբ շարժվել

ա

Հունաստանի զբոսաշրջության նախարար Հարիս Թեոխարիսը խոսել է զբոսաշրջիկների համար նախատեսված «կորոնաանձնագրերի» անհրաժեշտության մասին, հայտնում է Greek City Times–ը:

Նա հաստատել է, որ դրանք կիրառության մեջ կլինին Հունաստանում: Ինչպես նշել է նախարարը, Եվրոպան նույնպես պատրաստվում է նույն ուղղությամբ շարժվել, ինչի մասին խոսել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա վոն դեր Լեյենը՝ անդրադառնալով «կորոնաանձնագրերի» անհրաժեշտությանը:

Ինչպես նշել է նախարարը, փաստաթղթի վրա կլինի կրողի անունը, պատվաստանյութը ստանալու ամսաթիվն  ու դրա ժամկետի ավարտը:

Անդրադառնալով առկա խոսակցություններին՝ նախարարը նշել է, որ հյուրանոցները չեն կարող արգելել «կորոնաանձնագիր» չունեցող հյուրերի մուտքն իրենց տարածք և հավելել, որ Հունաստանում զբոսաշրջության համար թիվ մեկ նախապայմանը կորոնայի թեստի բացասական արդյունքն է։ Թեոխարիսը շեշտել է, որ անձնական տվյալները պահպանված կլինեն ցանկացած դեպքում և նշել, որ այս տարին զբոսաշրջության տեսանկյունից ավելի հաջող կլինի քան 2020 թվականը։ Նախարարն ասել է, որ համաճարակային իրավիճակն ավելի լավ կլինի Սուրբ Զատկից հետո։