Ես հերքում եմ այն տխմար թեզը՝ իբր մինչև 2018 թվականը մեր բանակը մարտունակ չէր. Սերժ Սարգսյան. ՈՒՂԻՂ

Բա եթե մենք բանակ չունեինք, ինչպե՞ս ապրիլյանի ժամանակ պարտադրեցինք Ադրբեջանին, որ հրադադար հաստատի

ա

Ինչքան շատ ունենայինք, այնքան լավ: Բայց ես հերքում եմ այն տխմար թեզը իբր մինչև 18 թվականը մեր բանակը մարտունակ չէր, սպառազինություն չուներ, զինվորը սոված էր: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Բա եթե մենք բանակ չունեինք, ինչպե՞ս ապրիլյանի ժամանակ պարտադրեցինք Ադրբեջանին, որ հրադադար հաստատի: Եթե բանակ չունեինք ինչու մինչև 16 թիվն Ադրբեջանը դա չէր անում, ինչու դա չէր անում դրանից հետո:

Իրականությունն այն է, որ մենք երբեք Ադրբեջանից շատ ու ավելի ժամանակակից զինատեսակներ չենք ունեցել: Բայց մեզ դա չի խանգարել հաղթել, որովհետև խնդրով զբաղվել են նվիրված մարդիկ, գիտակ մարդիկ ու մարդիկ, ովքեր անմնացորդ նվիրված են եղել գործին»,-ասաց նա: