Գևորգ Պետրոսյանը լքում է ԲՀԿ խմբակցությունը

Մանրամասներ

 

ա

 «Երկրում արդեն տևական ժամանակ սկիզբ առած ապօրինություններին քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է»:

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին

«Երկրում արդեն տևական ժամանակ սկիզբ առած ակնհայտ անօրինական հետապնդումներին ու ապօրինություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է, իսկ երբ ես լրացրել եմ այդ պակասը և իրերն անվանել եմ իրենց անուններով, հարուցել եմ առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը:

Վերը նշվածով պայմանավորված՝ այլևս նպատակահարմար չեմ գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իմ գործունեությունը»,-գրել է նա