Որդիներ կորցրել են նաև մոլի նիկոլականներ, ավելին ասեմ՝ ոմանք որդի կորցնելուց հետո էլ մնացել են մոլի նիկոլական

Մանրամասներ

ա

Ասյօր տեսա, որ շատերին զարմացրել/զայրացրել/տարակուսանքի մեջ էր գցել այն փաստը, որ Էրատոն իր հերթական զոհի տուն գնալով՝ արժանացել էր սիրահոժար և դեմքին լայն ժպիտով ընդունելության՝ զոհվածի հարազատների կողմից։

Ուզում եմ հասկանալ, թե մասնավորապես ի՞նչն է զարմացնում ձեզ։ Ես իհարկե հասկանում եմ, որ կա մի հատ սենտիմենտալ դրվածք, որ ով զոհվել է այս կռվում՝ անքննելի է ու անպայմանորեն հերոս է։ Հետևաբար՝ անքննելի ու հերոսական են նաև ընտանիքի անդամները։ Ընկալումներդ են այդպիսին, հետևաբար՝ կոգնիտիվ դիսսոնանսի մեջ եք ընկնում ամեն սենց դրվագում։

Կան թեմաներ, որոնց մտխլել պետք չէ։ Օրինակ՝ կռվում զոհվել են հազարավոր տղաներ, բայց ոչ բոլորն են զոհվել հերոսաբար։ Մեկը իրեն նռնակով է պայթեցրել՝ հետը թուրք տանելով, մյուսը փախչելիս է ընկել բեկորից։ Պետք չէ էս թեմայով շատ բզբզալ, բայց պետք էլ չէ գլխանց բոլորին հավասարեցնել ու հերոսացնել։

Կան ճշմարտություններ, որոնք պետք է ընդունել ի գիտություն և անցնել առաջ։ Օրինակ՝ որդիներ կորցրել են նաև մոլի նիկոլականներ։ Ավելին ասեմ՝ ոմանք որդի կորցնելուց հետո էլ մնացել են մոլի նիկոլական։ Բայց դե՝ որդի/եղբայր/ամուսին են կորցրել, մենք ո՞վ ենք, որ իրենցից ավելի շատ գնահատենք իրենց կորուստը։

Ասածս ի՞նչ է... ֆետիշի մի՛ վերածեք ոչ մի բան, այդ թվում՝ զոհվածին։ Իրականությունից մի՛ կտրվեք, այդ թվում՝ նիկոլիզմի կենդանական գրավչության մասով։

Հ.Գ. Կանխազգալով իմբեցիլների հնարավոր մեկնաբանությունները՝ միանգամից ասեմ, որ այո՛, ես մասնակցել եմ պատերազմին, այո՛, չեմ զոհվել ու լավ եմ արել, որ չեմ զոհվել, ոչ մեկից դրա համար ներողություն չեմ պատրաստվում խնդրել։

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից