Ինչպես սնվել՝ երիտասարդ մնալու համար

Խորհուրդներ

ա

Բոլորին էլ հայտնի է, որ Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի և նմանատիպ այլ երկրների բնակիչների կյանքի տևողությունը, ընդհանուր առմամբ, ավելի երկար է լինում, քան այլ երկրների բնակիչների կյանքի տևողությունը, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչով է դա պայմանավորված։

Պարզվել է, որ այս երկրների բնակիչների երկարակեցությունը պայմանավորված է միջերկրածովյան սննդակարգով, որը բավական տարածված է այդ տարածաշրջանում։

Մասնագետները վստահ են, որ նման սննդակարգի դեպքում կոգնիտիվ կարողությունների պահպանման, թուլամտության վաղաժամ զարգացման ու տարիքային մի շարք այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազում է։ Ընդ որում՝ մասնագետները նման եզարհանգման են եկել 79-80 տարեկան 500 մարդու կոգնիտիվ կարողությունների թեստավորման արդյունքում։ 

ա

Ինչպես գրում են Թերթ.am-ն ու MedicalXpress կայքերը, հետազոտությանը մասնակցած բոլոր կամավորների մոտ ախտորոշվել էր դեմենցիա։ Գիտնականները նրանց խնդրել են լրացնել հարցաթերթիկներ, որոնցում նրանք ներկայացրել են իրենց սննդակարգը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ միջերկրածովյան սննդակարգին հետևող մարդկանց մոտ կոգնիտիվ գործառույթների (տեսողություն, լսողություն, հիշողություն և այլն) ցուցանիշն ավելի բարձր է լինում։ Ընդ որում՝ այս սննդակարգով սնվող մարդկանց դեպքում այդ ցուցանիշներն ավելի բարձր էին անգամ վնասակար սովորությունների, այդ թվում նաև ծխախոտի գործածության դեպքում։

ա