Ինչպես խնամել հոնքերը. խորհուրդներ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Որոշ կանայք չեն էլ կռահում, որ հոնքերին նույնպես ամենօրյա խնամք է հարկավոր: Ինչպես եւ ինչու՝ կպատմենք ստորեւ։ Եվ այսպես․

Հոնքերի ամենօրյա խմանքը պետք է ներառի գոնե քնելուց առաջ դրանց գերչակի յուղ քսելը եւ հատուկ խոզանակիկով սանրելը: Այս երկու գործողությունները կարելի է համատեղել՝ յուղը հոնքերին քսելով խոզանակիկով: Այդպիսով, հոնքերը մերսվում են եւ, միաժամանակ, սնուցվում: Կարելի է օգտագործել թարթիչները ներկելու խոզանակիկ կամ ատամի խոզանակ:

ա

Հոնքերի վրա շատ լավ ազդեցություն է թողնում մերսումը, որը կատարվում է հոնքերի աճման գծի ուղղությամբ: Մատներով, քթից սկսած, կետային, կսմթող եւ տատանող շարժումներ կատարեք՝ աստիճանաբար հասնելով քունքերին: Նման պարբերական մերսումից հետո հոնքերի մազերը դառնում են ավելի մուգ, դադարում են թափվել եւ առողջ տեսք են ստանում:

ա

Շաբաթը մեկ անգամ կարելի է հոնքերը սնուցող դիմակ օգտագործել: Հավասար չափաբաժիններով խառնեք գերչակի, զեյթունի եւ բուսական յուղերը: Թեթեւակիորեն տաքացրեք գոլորշու վրա: Բամբակե բարձիկները թրջեք այդ խառնուրդում եւ 5-10 րոպե դրեք հոնքերի վրա: Արդյունքը ձեզ հաճելիորեն կզարմացնի. հոնքերը կդառնան ավելի փայլուն եւ գեղեցիկ: Միայն հետեւեք, որպեսզի յուղն աչքերի մեջ կընկնի: Ի դեպ, նման խառնուրդով կարելի է խնամել նաեւ թարթիչները: Այդ կերպ դրանք ավելի խիտ եւ երկար կաճեն:

ա

Աղբյուրը՝ news.am