ՇՏԱՊ. Այս պահին ԱԺ-ում Փաշինյան-Միրզոյան փակ հանդիպում է ընթանում

Փաշինյանն Ազգային ժողով է եկել մեծ թվով մեքենաներով  և ուժեղացված անվտանգությամբ

1

168.am–ի տեղեկություններով՝ այս պահին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է և հանդիպում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։

«Նշենք, որ այսօր շաբաթ է՝ Ազգային ժողովի համար ոչ աշխատանքային, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ առհասարակ շաբաթ օրերին խորհրդարանում չի լինում, սակայն այսօր եկել է, և այժմ ընթանում է Փաշինյան-Միրզոյան հանդիպումը։

Ինչպես միշտ՝ Փաշինյանն այս անգամ էլ Ազգային ժողով է եկել մեծ թվով մեքենաներով  և ուժեղացված անվտանգությամբ, թեև օրը ոչ աշխատանքային է։

Կլինի՞ «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպում այսօր, թե՞ ոչ, մեզ պարզել չհաջողվեց. սակայն կա վարկած, որ Փաշինյանը նաև խմբակցության հետ է փակ հանդիպում անցկացնելու, և լրագրողների աչքից հեռու հանդիպման օր է ընտրվել ոչ աշխատանքային շաբաթը»,-գրում է լրատվամիջոցը: