Շուտով Apple-ը վաճառքի կհանի առաջին ծալվող iPhone-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Կոմպակտ նորույթ, որը կարելի է հեշտությամբ ծալել կիսով չափ և պահել ձեր գրպանում:

Հայտնի ինսայդեր Ջոն Պրոսերը, ով վաղուց վաստակել է հուսալի աղբյուրի համբավ, խոսել է Apple-ի առաջին ծալվող iPhone-ի ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ արտադրողն արդեն որոշում է կայացրել, որ նոր սարքը կծալվի այնպես, ինչպես Galaxy Z Flip-ը: Սակայն առաջիկայում չարժե սպասել նման նորույթի. Apple-ը չի կարողանա այն թողարկել մինչև 2023 թվականը:

Ենթադրվում է, որ մի քանի տարի անց զարգացման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները կդառնան շատ ավելի մատչելի, ինչը սարքը կդարձնի ոչ շատ թանկ՝ պահպանելով մրցունակությունը: Ըստ Պրոսերի, այս iPhone-ը պետք է ավելի էժան լինի, քան Android-ով տարբերակները։

Ծալվող iPhone-ի մեկ այլ հետաքրքիր առանձնահատկությունը կարող է լինել նրա վառ դիզայնը: Նորույթը հասանելի կլինի բազմազան գույներով: Սա, ըստ աղբյուրների, կարող է վկայել Apple-ի՝ ավելի երիտասարդ լսարան ներգրավելու ցանկության մասին։ Նոր սմարթֆոնները կգրավեն նաև նրանց, ովքեր հետաքրքրված են իրենց բջջային սարքերն անհատականացնելու մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Apple-ն արդեն պատրաստում է ծալվող էկրանների նախատիպեր ներքին փորձարկման համար: Մշակվում են դիսփլեյների մի քանի տարբերակներ, ներառյալ՝ մեկը, որն ընդլայնվելու է մինչև iPhone 12 Pro Max-ի չափը: Թեստային մոդելները հիմնված են թաքնված ծխնիների վրա, և ամբողջ էլեկտրոնիկան գտնվում է էկրանին ետևում, ճիշտ այնպես, ինչպես Samsung-ի լուծումները: 168․am