Պարզաբանում․ Մարալ Նաջարյանի գերությունից ազատման լուրը չի համապատասխանում իրականությանը

Մանրամասներ

1

Մարալ Նաջարյանի՝ գերությունից ազատման լուրը չի համապատասխանում իրականությանը:

Լիբանանի Կարմիր խաչի աշխատակիցները այցելել են Մարալին, ընտանիքին տեղեկություններ են հայտնել նրա մասին, սակայն նա ազատ չի արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարալի քույրը՝ Անի Նաջարյանը:

Նշենք, որ Ադրբեջանի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանի ազգական Մացակ Փոլադյանն այսօր ֆեյսբուքում գրառում էր կատարել, որից շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե Մարալն ազատ է արձակվել:

Ցավոք, կինը շարունակում է մնալ գերության մեջ: