Կոշի նախկին կալանավոր Նիկոլ, ինչպես այն ժամանակ կալանավայրից չէիր կարող ոտքդ դուրս դնել, այնպես էլ այժմ՝ պետական առանձնատնից 

Առանց թիկնապահների չես կարող մի քայլ անգամ անել, այնպես որ, Նիկոլ, դու այժմ էլ ես կալանավոր

ա

Ա՛յ պնդաճակատ Նիկոլ, հազարավոր ՀՀ հարգարժան ու պատվարժան քաղաքացիներ, ազատամարտիկներ, որդեկորույս, սգավոր մայրեր, սեւազգեստ այրիացածներ շրջապատել էին ամեն հայի համար ողբալու, աղոթքի, մոմավառության, խնկարկման, մի խոսքով՝ սրբատեղի դարձած «Եռաբլուր» պանթեոնը, որ քեզ պես անարժանին թույլ չտային, որ քո անիծյալ, պիղծ ոտքը չդիպչեր այդ սուրբ հողին, որ այնտեղ ննջող զոհերը չզգային քո շունչը։
Իսկ դու, ա՛յ աննամուս, քո սովորությանը, քո գործելաոճին համաձայն, կրկին դիմեցիր ստորության։ Քո միակ հենարան բիրտ ուժի՝ ոստիկանության օժանդակությամբ հասար քո տգիտության ու հիմարության պատճառով թուրքի յաթաղանի զոհ գնացածների մեծաքանակ թարմ հողաթմբերին ու արագ հետ փախար։

Ինչ անեծքների (էլ չխոսենք՝ հայհոյանքների) արժանացար, գիտե՞ս։ Իհարկե, գիտես, լսում էիր։ Դե, դա քեզ համար ոչ մի նշանակություն չունի։ «Գորտի երեսին թքում են, ասում է՝ անձրեւ է գալիս», «եթե մարդ մինչեւ կեսօր չամաչեց, էլ երբեք չի ամաչի»։ Դու քո անամոթ լինելն էն գլխից ես ապացուցել, ուրեմն այսուհետ քո ամաչելու մասին մտածելն ավելորդ զբաղմունք է։
Սգո այդ օրն ում հետ էիր քայլում դեպի Եռաբլուր։ Թվարկեմ․ աղանդավորների, ԼԳԲՏ-ականների, պողոսների, սորոսականների, զոմբիների, սադրիչների (որոնք նույնիսկ այդ սգո օրը պիտի գոռային՝ Նիկոլ, վարչապետ), պետական լափամանից օգտվողների, պնակալեզների, քո պահապանների եւ այլ տականքների հետ։ Փառք աստծո, որ միայն դրանք են քո հավատարիմ պաշտպանները։ Դրանք են քո՝ ավազի պես սորուն կառավարության հիմքերը։ Ցայսօր չես հասկացել, որ «ավազի վրա տուն չեն շինի»։

Այ պնդաճակատ Նիկոլ, եթե քո երեսի կաշվի որակի կաշի ճարվի եւ կոշիկ կարվի, մարդ իր ողջ կյանքում կհագնի, ու չի մաշվի։ Որոշել էիր Սյունիք գնալ, իբր ինչ-ինչ հարցեր լուծել։ Սիսիանում հանդիպեցիր ինչ-որ խմբի կողմից կազմակերպված իբր քեզ սատարողների խմբի հետ։ Բայց այնտեղ հավաքվել էր սիսիանցիների ընդամենը 1.5% -ը։ Դրանից էլ մեծ արհամարհա՞նք էիր սպասում։ Այ վախվորած, թիկնապահներիդ ուղեկցությամբ եկեղեցի մտար։ Հոգեւորականն օդում թողեց քո մեկնած ձեռքը, չուզեց սեղմել դավաճանի ձեռքը։ Դրանի՞ց էլ մեծ արհամարհանք։
Ի՞նչ ինքնասիրության մասին է խոսքը։ Եթե ինքնասիրության ամենաչնչին դոզան ունենար, գոնե մեկ անգամ կփորձեր պատասխանել իր քարդաշ Ալիեւին։

Այդ արժանապատիվ, իր հոգեւոր ծառայությունը հավուր պատշաճի կատարող հոգեւորականը, չբավարարվելով մեկնածդ ձեռքն օդում թողնելով, հետեւիցդ բղավեց․ «Աստծո դատաստանից վախեցիր»։ Բայց՝ «սեւին սապոնն ինչ անի, խեւին՝ խրատը»։

Դու կրկին արշավանք կազմակերպեցիր Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, ինչպես քո «վարչապետ» դառնալու հենց առաջին օրերից։ Բայց իմացիր՝ «քամին քարից ի՞նչ կտանի»։ Փորձեցիր շարունակել ճանապարհդ դեպի Սյունիքի խորքը, բայց երբ իմացար, որ հայրենասերների խմբերը շատ ամուր փակել են ճանապարհդ, որովհետեւ չեն ցանկանում տեսնել քեզ Նժդեհի Սյունիքում, որ քո անիծյալ, անարժան ոտքը չպղծի Սյունիքի սուրբ հողը, նորից մեջդ արթնացավ ոխակալության, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու սինդրոմը։ Կատաղած ու փրփրոտած՝ վերադարձար Երեւան։ Հաջորդ օրն արդեն կարգադրեցիր քրգործեր հարուցել Գորիսի եւ Քաջարանի ազատամարտիկների դեմ եւ կալանավորել։ Սակայն Նիկոլի խոփը կրկին քարին դեմ առավ։ Ի հեճուկս նրա՝ դեռ կան ու կլինեն ամեն հրահանգի չհավատացող ու չենթարկվող դատավորներ։

Կոշի նախկին կալանավոր Նիկոլ, ինչպես այն ժամանակ կալանավայրից չէիր կարող ոտքդ դուրս դնել, այնպես էլ այժմ՝ պետական առանձնատնից։ Առանց թիկնապահների չես կարող մի քայլ անգամ անել։ Այնպես որ, Նիկոլ, դու այժմ էլ ես կալանավոր։

«Շունը շան մոտ կապես, կա՛մ կծել կսովորի, կա՛մ հաչել»։ Աննա Հակոբյանի ամուսին Նիկոլ, ստեփանակերտցիները երբ իմացան, որ քաղաքի կենտրոնում տեղադրվելիք տոնածառն Աննան է տեղադրել եւ միջոցառում է անելու, անմիջապես ապամոնտաժեցին, որ հանկարծ Արցախն ադրբեջանցիներին նվիրելու հարցում ահռելի մեղքի բաժին ունեցողին չտեսնեն իրենց քաղաքում։ Նիկոլ, քեզ չէին թողնում, որ Եռաբլուր մտնես, չթողեցին, որ Սյունիք մտնես, այլեւս քեզ չեն թողնելու որեւէ մարզ մտնել։ Ուստի եթե պատկառանք ունես, պետք է կամավոր հեռանաս։

Վոլոդյա ԳԵՂԱՄՅԱՆ
Նախկին ՍՍՀՄ ժուռնալիստների միության անդամ

Հրապարակ