ԻՐԱՎԻՃԱԿ. Ադրբեջանցիները թույլ չե՞ն տալիս Փաշինյանին ու Արարատ Միրզոյանին Արցախ գնալ

Անտեր են թողել Արցախը, վաղն անտեր են թողնելու Սյունիքը. սա են սրանք

ա

Պատերազմից անցել է 3 ամիս, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետերը, կառավարության անդամները, ԱԺ նախագահը չեն գնում Արցախ: Այս մասին Ազատության հրապարակում խոսեց ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը:

«Նախորդ 2,5 տարվա ընթացքում ամեն շաբաթ գնացել են, քեֆ են արել, նկարվել են, կամուֆլյաժները հագել են, ասել են՝ «կեցցե Հայոց բանակը, մեր ազգը, ժողովուրդը պաշտպանված են»:

Ադրբեջանցիները թույլ չեն տալի՞ս, թե՝ գնան ինչ ասեն: Վերջապես 2,5 տարի խաղաղ պայմաններում այդ շորերը հագել, գնացել են ու մեզ խաբել են: Անտեր են թողել Արցախը, վաղն անտեր են թողնելու Սյունիքը: Սա են սրանք»,-ասաց նա: