Համաժողովրդական ընդվզման երկրորդ, ավելի հուժկու ալիք կլինի. Շարմազանով. VIDEO

Այսօր կա մարդ, կա խունտա, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը

ա

Վարչապետ ունենալու համար պետք է ունենալ իշխանություն, իսկ Հայաստանում ոչ իշխանություն կա, ոչ էլ առավել եւս վարչապետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այսօր կա մարդ, կա խունտա, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը: Պետության եւ իշխանության հիմնական գործառույթը սահմանների անառիկությունն է, քաղաքացիների ու պետության անվտանգությոան ապահովումն է: Այս մադն իր ապաշնորհ, դավաճանական թիմով ապացուցել է, որ ի զորու չէ պաշտպանել ոչ միայն Արցախի ժողովրդի անվտանգությանը, այլ նաեւ ՀՀ քաղաքացիների: Էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր ժողովուրդը գիտակցեն, որ ամեն վայրկյան այս էակի մնալն իշխանության բուրգին, կործանարար է մեր երկրի համար»,-ասաց նա:

Շարմազանովի խոսքով, նոյեմբերի 10-ից հետո ունեցել ենք բազմաթիվ զոհեր, գերիներ, անհետ կորածներ. «Այսինքն նույնիսկ պատերազմից հետո էս մարդը չի կարողացել ապահովել խաղաղություն: Նոյեմբերի 10-ից հետո նույն Արցախում տարածքային կորուստներ ենք ունեցել: Նոր թաղերը, Խծաբերդը նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական ուժերի վերահսկողության տակ:

Պատերազմից հետո Սոթքի մի հատվածը տվել ենք Ադրբեջանին: Մենք տեսնում ենք, որ Սյունիքից ենք տարածքներ տալիս: Գիտակցումը պետք է լինի, որ այս հողատուն եկել է մի բանի համար, որ  հնարավորինս ազատվի արցախյան հաղթանակի ժառանգությունից, Նրանց համար Արցախը բեռ է:

Իրենք ի կատար են ածել Թուրքիայի պանթուրքիստական հարյուրամյա նպատակը՝ Մեղրիով ճանապարհ տալով թուրքերին: Այնքան անամոթ ու լկտի են, որ ասում են՝ ապաշրջափակում է: Բա եթե ապաշրջափակում է, ինչու ազգային անվտանգության ռազմավարույան մեջ չէին նշել, թե բա՝ ժողովուրդ ջան, մեզ օդուջրի պես պետք է, որ Մեղրիով թուրքին ճանապարհ տանք»:

Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ Շուշին հայկական դարձնելու առաջին քայլը պետք է լինի Նիկոլ Փաշինյանից օր առաջ ազատվելը. «Ես համոզված եմ, որ լինելու է ընդվզման երկրորդ, ավելի հուժկու ալիք, համաժողովրդական ալիք, որովհետեւ այս իշխանություն կոչվածը այլ տարբերակ հանրությանը չի թողել»: