Գոնե «Սասունցի Դավիթ» կարդան. Այս իշխանությունը, որ իրեն թափ տա, երկու կես կլինի, արդեն թրով խփած է, բայց դեռ տաք են. թափ տվեց՝ քանդվելու է 

Մի բան ակնհայտ է. այս իշխանության ներկայացուցիչները փողոցում հանգիստ քայլելու հնարավորություն չունեն, ոչ թե տեռոր է, այլ՝ երես չունեն. վայելեք ձեր ռեյտինգը

1

Այսօրվա իշխանությունը նույն իրականությունից կտրված վիճակում է, ինչպես այն իշխանություններն էին, որոնք կային նրանից առաջ:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Էդմոն Մարուքյանը. «Մի անհանգստացեք, ամեն ինչ իր հունով իր տեղը կընկնի»:

Ամեն դեպքում Մարուքյանի խոսքերով, եթե ժողովուրդն ասում է, որ OK է իշխանությունների հետ, որևէ ընդդիմություն չի կարող այդ ժողովրդին հանել այդ իշխանության դեմ, եթե ժողովուրդը չի համակերպվում, համապատասխան պրոցեսները կառաջնորդվեն. «Եթե իրենք այդ ռեյտինգն ունեն, ընտրություններ պետք է անեին, կերևար: Հիմա ընտրությունները հետաձգվեցին, ինձ թվում է հունիսին կլինի, հունիսին կտեսնենք:

Մի բան ակնհայտ է, որ իշխանության ներկայացուցիչները փողոցում հանգիստ քայլելու հնարավորություն չունեն: Ոչ թե տեռոր է, այլ՝ երես չունեն: Վայելեք ձեր ռեյտինգը»:

Մարուքյանը նշեց, որ իշխանությունները ժողովրդին ահաբեկում են նախկիններով, բայց այդպես չէ, ընդդիմությունը նախկինները չեն, նախկիններն ընդդիմության մի հատվածն են. «Այսօր արդեն իրենք են նախկին, բայց չեն զգում:

«Սասունցի Դավիթի» մեջ մի դրվագ կա չէ՞, որ Մսրա Մելիքին թրով խփում է, ասում է՝ «Դավիթ մին էլ արի, չես վնասել», Դավիթն ասում է՝ «հլա մին քեզ թափ տուր»:

Թափ է տալիս երկու կես է լինում: Այս իշխանությունը, որ իրեն թափ տա, երկու կես կլինի, արդեն թրով խփած է, բայց դեռ տաք են: Թափ տվեց, քանդվելու է: Գոնե «Սասունցի Դավիթ» կարդան»: