Գորիս-Կապան ճանապարհահատվածի 21 կիլոմետրն անցնում է Ադրբեջանի տարածքով. իմքայլական պատգամավոր

Ոչ մի վայրկյան այդ ճանապարհն ադրբեջանցիների կողմից չի փակվել

ա

Դուք գիտեք, որ օրինակ Գորիս-Կապան ճանապարհահատվածի 21 կիլոմետրն անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, այսինքն Ադրբեջանի տարածքով՝ միջազգայնորեն ճանաչված, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանը:

«Դա այդպես չէ, որ ինչ-որ համաձայնագրերով պետք է լինի այս պահին: Դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի ու գործում է: Ոչ մի վայրկյան այդ ճանապարհն ադրբեջանցիների կողմից չի փակվել»,-հավելեց նա: