Ինչու՞ եք խաբել, թե իբր թշնամին Ստեփանակերտում է, երբ Ստեփանակերտ չի մտել. կապիտուլյացիայի պայմանագիրն արդարացնելու համա՞ր

Ինչու՞ կորցրած տարածքների և զորքը լքած հրամանատարներն ամբողջ պատերազմի ընթացքում բացակայել են, չեն մասնակցել պատերազմական գործողություններին, բայց պատերազմից հետո բարձր պաշտոններ են ստանձնել ՊԲ-ում...

1

Շուշիում զոհված ազատամարտիկի քույր Հասմիկ Հակոբյանը հարցեր ունի Արցախի նախագահին.

«Չնայած ես ձեր պաշտոնական էջի սև ցուցակում եմ հայտնվել խոսքի ազատության համար, բայց գրառումս անպայման կհասցնեն թիմակիցները։

Լռե՛ք, լռե՛ք, լռե՛ք, հազար անգամ լռե՛ք...

Բավական է...

Հիմա մի քանի հարց.

Ինչու՞ կորցրած տարածքների և զորքը լքած հրամանատարներն ամբողջ պատերազմի ընթացքում բացակայել են, չեն մասնակցել պատերազմական գործողություններին, բայց պատերազմից հետո բարձր պաշտոններ են ստանձնել ՊԲ-ում...

Ինչու՞ պատերազմի օրը խաբել եք հանրությանը, թե իբր թշնամին Ստեփանակերտում է, երբ թշնամին Ստեփանակերտ չի մտել...արդարացնելու՞ կապիտուլյացիայի խայտառակ պայմանագիրը...

Ինչու՞ ոչ մի ռումբ չի պայթել ձեր տան, նախագահական նստավայրի, Ազգային ժողովի գլխին...

Ինչու՞...ինչու՞...ինչու՞...ինչու...

Դուք նախագահ եք՝ Երկրի և Ժողովրդի տերը, նրա անվտանգության երաշխավորը։

Դուք Երկրի գերագույն գլխավոր հրամանատարն եք և գլխավոր պատասխանատուն այս ամենի։

Եթե Շոշը պաշտպանող չի եղել, ապա հավաքեիք տարիներով ձեզ փառաբանող կուսակցական թիմին, պատգամավորներին, պետական պաշտոնյաներին և, որպես հրամանատար, առաջնորդեիք մարտադաշտ, կռվեիք մինչև վերջ և արյան գնով պաշտպանեիք այն հողը, որն այլևս ի զորու չէ հանդուրժել ձեր բոլորի դավաճանական քայլերը...ծանր է...

Ծանր է հողի համար...»: