Պարգեւավճարների տեսքով իրենք քանի դղյակի գումար են տարել բյուջեից

Հայաստանն այսօր իշխանություն չունի

1

Չեն ասում, թե պետական պարգեւավճարների տեսքով իրենք քանի դղյակի գումար են տարել բյուջեից, արտագաղթն էլ նոր թափ է հավաքում: Այլ խոսքով՝ գանձագողությունն ու դղյակաշինությունը ծաղկում են:

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան խարան է մեր ճակատին, եւ ոչ մի հնարավորություն չի բացվել: Ստացվում է, որ հնարավոր է տեսնել նախկինում կառուցված դղյակ, պնդել, որ դա կեղտոտ փողերով է կառուցվել, ապացույց չբերել, ոչ ոքի դրա համար չպատժել, բայց չտեսնել, որ քո տարածքի վրա աչք դրած թշնամին բոլոր միջոցներով վնասում է քեզ՝ սկսած գնացքներից մինչեւ միջազգային ատյաններում հայցեր ընդդեմ Հայաստանի:

Մի անգամ գայլն աղվեսին հարցնում է.  
- Ո՞նց ազատվեցիր բանակից:
- Մեր դիմացի բարձր ծառը տեսնո՞ւմ ես:
- Այո:
- Ես չեմ տեսնում:
Մեր թավշյա, ոչ բռնի, ժողովրդական իշխանությունն աղվես է, բացառապես բանակից խուսափելու հարթությունում:

Դրանից դուրս… Հայաստանն այսօր իշխանություն չունի:

hraparak.am