Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան․ գործընթացը արդեն սկսվել է

Իսկ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ ԱԳՆ-ում տարածված լուրերի, առաջիկայում նշանակվելու է ՌԴ դեսպան

ա

24News-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան:

Կայքի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ի իրենց աղբյուրները տեղեկացրել են, որ գործընթացն արդեն սկսվել է, պաշտոնապես այդ մասին հայտնի կդառնա առաջիկայում: Մարությանի նշանակումը միակ քաղաքական որոշումը չէ:

Արդեն իսկ հայտնի է դարձել, որ Փաշինյանն ԱՄՆ դեսպան է նշանակում Լիլիթ Մակունցին, Ուկրաինայի դեսպան՝ Վլադիմիր Կարապետյանին, իսկ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ ԱԳՆ-ում տարածված լուրերի, առաջիկայում նշանակվելու է ՌԴ դեսպան: