Ջալալ Հարությունյանին ՀՀ ՊՆ-ում պաշտոն տվեցին

Կադրային
Live24.am-ը ներկայացնում է

ա

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը ծանր վիրավորվել էր մարտական խնդիր իրականացնելիս. նրա մեքենան խոցվել էր հակառակորդի ԱԹՍ-ի թիրախային հարվածով եւ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: