«Պարտությունը սկսվում է հաղթանակից հետո հինգ վայրկյան անց». Բելյանինովը կոչ արեց եզրակացություններ կատարել պատերազմի արդյունքներից

Մեծահոգությունը մեծ ժողովուրդների ճակատագիրն է

Հայերը հաղթաթուղթ ունեն, որը, թերեւս, աշխարհում ոչ մեկը չունի: Խոսքը սփյուռքի մասին է: Այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամուրջի ընթացքում ասաց Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղար Անդրեյ Բելյանինովը:

«Օրինակ՝ ՌԴ-ում առավել շատ հայ է բնակվում, քան, հավանաբար, ՀՀ-ում»,- նշեց նա: Նրա խոսքով՝ հայ հանրության շրջանում պետք է, առաջին հերթին, միմյանց ճշմարտությունն ասել, ու սկսել նրանից, թե օրինակ, ՀՀ-ում իրականում որքան մարդ է բնակվում:

«Տնտեսության տեսակետից նույնպես օբյեկտիվ տվյալներ չկան: Իսկ ինչ կասեք մշակույթի առումով: Դուք այնքան եք տարվել քաղաքականությամբ, որ մոռացել եք ե՛ւ մշակույթի, ե՛ւ տնտեսության վերաբերյալ: Ժողովուրդը գնո՞ւմ է թատրոն, կոնսերվատորիա: Միեւնույն անձինք քվեարկում են մերթ մի կողմի, մերթ մյուսի օգտին», -հավելեց փորձագետը:

Ինչ վերաբերում է Արցախում պատերազմին, ապա Բելյանինովը կոչ արեց դրա արդյունքներից եզրակացություններ կատարել: «Պարտությունը սկսվում է հաղթանակից հետո հինգ վայրկյան անց: Անչափ դժվար է ներսում ատելություն կուտակել:

Մեծահոգությունը մեծ ժողովուրդների ճակատագիրն է, անհրաժեշտ է կարողանալ ներել: Մոսկվայում, օրինակ, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ թշնшմnւթյnւն չկա: Այո, ամեն մի ժողովուրդ անհանգստանում է իր հայրենիքի համար, սակայն թշնшմnւթյnւն չկա»,- ամփոփեց նա: