Ո՞վ է Լոս Անջելեսում դիմավորել Աննա Հակոբյանին. ու՞մ է հանդիպելու Փաշինյանի կինն ու որտե՞ղ է կանգ առել

Մանրամասներ

ա

Լոս Անջելես մեկնած Աննա Հակոբյանին, որ Լոս Անջելեսի օդանավակայան իջել էր գող-գող, գլուխը ուսերի մեջ թաքցրած, մեր տեղեկություններով՝ դիմավորում էր ԻՔ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի քույրը՝ Արաքս Սիմիդյանը, որը երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում ու ներգրավված է «Իմ քայլը» հիմնադրամում և զբաղվում է հիմնադրամի ֆինանսական հարցերով, գրում է hraparak.am-ը։

Նշենք, որ Փաշինյանների ու Սիմիդյանների մտերմությունն առաջացել է դեռ Նիկոլ Փաշինյանի՝ փախուստի մեջ գտնվելու ժամանակներից, երբ Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս էլ Սիմիդյանների տանն էր թաքնվել։

Նշենք, որ րեկ Գլենդեյլում Լիլիթ Մակունցի ագրեմանը չեղարկելու և Աննա Հակոբյանի այցի դեմ բողոքի ակցիա անող ՝ նրան պերսոնա նոն գրատա հայտարարող հանրահավաքի կազմակերպիչները փորձում են պարզել Աննա Հակոբյանի գտնվելու վայրը, հանդիպումների շրջանակը, որ նա ցանկանում է ունենալ։