Երեխային հայտնաբերել են՝ ծառից կախված. նոր մանրամասներ՝ Hermitage և Baldinini խանութների ցանցի սեփականատիրոջ որդու մահվան մասին

Մանրամասներ

1

Հրազդան կիրճում ծառից կախված են հայտնաբերել 15-ամյա Հ. Ն.-ի դին:

Երեխան 2 օր որպես անհետ կորած որոնվում էր ոստիկանության կողմից:

Mediaport-ի տեղեկություններով՝ Հրաչյան Hermitage և Baldinini խանութների ցանցի սեփականատիրոջ որդին է, սովորում է «Այբ» դպրոցում։

shamshyan.com-ը էլ հայտնում է, որ քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խումբը երեկվանից որոնողական աշխատանքների արդյունքում Հրազդան կիրճում ծառից կախված հայտնաբերել են 15-ամյա Հ. Ն.-ի դին:

Հիշեցնենք, որ Live24.am-ը հայտնել էր, որ որպես անհետ կորած որոնվում է Hermitage և Baldinini խանութների ցանցի սեփականատիրոջ որդին՝ 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը 

Հրաչյան տանից դուրս է եկել հունվարի 29-ին և այլևս չի վերադարձել: