Պուտինին մերժեց․ Ալիևի պահանջը պետք է կատարվեր, Շուշին պետք է հանձնվեր

Շուշին խաղաղ ճանապարհով հանձնելը ոչ մի հիմնավորում չէր կարող ունենալ և անխուսափելիորեն կհանգեցներ ամբողջ ծրագրի տապալմանը

1

Հայաստանի վարչապետի պաշտոնը զավթած խմբագիրը, հասկանալով իր անելանելի վիճակը, չի կարողանում մերժել Ալիևին, բայց նաև հասկանում է, որ Շուշին խաղաղ ճանապարհով հանձնելը ոչ մի հիմնավորում չի կարող ունենալ և անխուսափելիորեն կհանգեցնի ամբողջ ծրագրի տապալման։

Մնում է մեկ տարբերակ. ՊԱՏԵՐԱԶՄ, որի շրջանակներում և պետք է տեղի ունենար Ալիևի հիմնական պահանջի իրագործումը. Շուշիի հանձնումը։ Զոհերը, ավերածությունները, տասնյակ հազարավոր խեղված ճակատագրերը նրա համար գրոշի արժեք չունեն, եթե գինը ՓՈՂՆ Է։

Հ.Գ. Պատերազմը բոլոր հնարավոր փուլերում կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկների մերժումը խմբագրի կողմից ունի միայն մեկ բացատրություն. Ալիևի պահանջը պետք է կատարվեր, Շուշին պետք է հանձնվեր . . .

Հ.Հ.Գ. Ալիևի անվերապահ կատարման ենթակա մնացած բոլոր պահանջները կյանքի կոչվեցին արդեն պատերազմից հետո և շարունակվելու են կյանքի կոչվել, քանի դեռ ՀՀ ոստիկանությունը, ՀՀ զինված ուժերը և իրավապահ մյուս մարմինները շարունակում են ենթարկվել խմբագրի, իսկ ավելի ճիշտ, Ալիևի հրամաններին։

Արթուր Ղազինյան