Ամերիկյան Fox News լրատվականը հրապարակել է հոդված, որում հեղինակ Յաել Հալոն խոսում է դեմոկրատ քաղաքական գործիչ, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսի մասին`նշելով, որ Սպիտակ տան «ստվերային տիրուհին» նա է:
Ռայսը դեռ մշտական ներկայություն չունի Միացյալ Նահանգների նախագահի օվալաձև աշխատասենյակում: Սակայն նա արդեն նախագահի աշխատակազմում է՝ որպես Ներքին քաղաքականության խորհրդի տնօրեն, նշել է հեղինակը: Եվ, ըստ Թրամփի ազգային հետախուզության վարչության պաշտոնաթող ղեկավար Ռիկ Գրենելի, հենց Ռայսն է նոր վարչակազմում որոշումներ կայացնում:
Գրենելը կանխատեսել է, որ 78-ամյա Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում ոչ թե փոխնախագահ Քամալա Հարիսը, այլ Օբամայի նախկին վարչակազմի պաշտոնյան կլինի «ստվերային նախագահ»:
«Տեսեք, ես դա արդեն ասել եմ, և կարծում եմ, որ արժե կրկնել. Նրան տրվեց ներքին քաղաքականության ղեկավարի պորտֆելը: Բայց մենք հասկանում ենք, որ դա լուրջ չէ, դա իրենը չէ: Նա ներքին քաղաքականության փորձ չունի: Սակայն նա փորձ ունի ազգային անվտանգության հարցերում և հաստատ նա է վարել ՄԱԿ-ին առնչվող բոլոր գործերը», - Թերթ.am-ի փոխանցմամբ՝ ասել է Գրենելը երկուշաբթի Fox News-ի հաղորդավար Մարիա Բատրիրոմոյին տված հարցազրույցի ընթացքում:
Գրենելը բացատրել է, որ Ռայսը լավ գիտի Պետդեպարտամենտը և, իհարկե, ցանկանում է դառնալ պետքարտուղար` շեշտելով, որ կասկած չկա, որ հենց նա է որոշում արտաքին քաղաքականությունը: Հեղինակը նշել է, որ մինչ այժմ փոխնախագահ Քամալա Հարիսը կենտրոնացած է ԱՄՆ-ի Սենատում խնդիրների լուծման վրա, որտեղ դեմոկրատականների և հանրապետականների ձայները հավասար բաժանվում են: Հենց սա էլ հնարավորություն է Ռայսին լիարժեք դրսևորել իրեն Բայդենի շրջապատում:
«Մինչ փոխնախագահ Հարիսը զբաղված է Սենատում, Ռայսի ստվերային նախագահության համար ստեղծվում են բոլոր պայմանները», - շեշտել է Գրենելը:
Ջո Բա՞յդենը, Քամալա Հա՞րիսը. իհարկե ոչ. ո՞վ է իրականում ԱՄՆ «ստվերային նախագահը»
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը Սպիտակ տան «ստվերային տիրուհին» է
0Comments