Mediaport-ի տեղեկություններով՝ Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը Մոսկվայում գաղտնի հանդիպում է ունեցել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտարարել է, թե Փաշինյանը հակառուսական ստվերային գործընթացներ է սկսել ԱԳՆ-ում:
Ադոնցի հանդիպումը կազմակերպել է նրա խնամին՝ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը:
«Ադոնցը հայհոյանքեր է տեղացել Փաշինյանի, Ռուբեն Ռուբինյանի, Հովհաննես Իգիթյանի և այլոց հասցեին՝ ասելով, որ նրանք են հակառուսական ընդհատակյա գործընթացների համակարգողները և Բայդենի վարչակազմի ամրապնդումից հետո, հիմնովին փոխելու են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ադոնցը ռուսներին առաջարկել է իր ծառայությունները՝ հավաստիացնելով, որ նախարարությունում իր հեղինակությունը բավականին բարձր է և ինքն ի վիճակի է կանխել հակառուսական տրամադրությունների սպասվող աճը, ինչպես նաև ուշագրավ մանրամասներ է հայտնել ՀՀ արտաքին գերատեսչության ներքին խոհանոցից»,– փոխանցում է Mediaport-ը։
0Comments