ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանատունը պետք է բացատրություն տա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ամերիկացի դիվանագետները պետք է բացատրություն տան վերջերս արված հրապարակման համար, որում ինֆորմացիա կար այն մասին, թե որտեղ և ինչպես է կազմակերպվելու չարտոնված ակցիաները:
Զախարովան հիշեցրել է, որ նախօրեին ԱՄՆ դեսպանատունը «հրապարակել է բողոքի ակցիաների ուղղությունն ու ինֆորմացիա է նետել դեպի Կրեմլ շարժվելու մասին»:
0Comments