«168 Ժամ»-ի հետ զրույցում քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը վերլուծել է ԱՄՆ նոր վարչակազմի ղարաբաղյան քաղաքականությունը: Ամերիկացիները, նրա խոսքով, մի քանի սցենար են դիտարկում իրենց ակտիվության համար:
Սցենարի համաձայն՝ ԱՄՆ-ը չի ընդունելու եռակողմ հայտարարությունների լեգիտիմությունը, թող չընդունեն, և ի՞նչ: Նրանք պատրաստվում են զորքե՞ր ուղարկել տարածաշրջան, կամ ի՞նչ անել հիմա, նրանք արդեն ձախողել են այդ պարտիան: Դա դժվարություններ կստեղծի առաջին հերթին հայերի համար, քանի որ, ի վերջո, հարկավոր է ապաշրջափակել հաղորդակցությունները: ԱՄՆ այդ անտեղի ու ուշացած ջանքերը կսրեն հարաբերությունները Երևանի և Բաքվի միջև: Բնական է, որ այդ դեպքում Ադրբեջանը չի վերադարձնելու այդ տարածքները, իսկ Հայաստանը կզրկվի այն առավելություններից, որոնք կարող էր ստանալ այս ամենի արդյունքում` ապաշրջափակումը»,- ասաց Տարասովը:
Ըստ նրա՝ Վաշինգտոնի այս ջանքերից էական տարաձայնություններ Մոսկվայի հետ չեն առաջանա, քանի որ մինչ պատերազմը Մինսկի խումբն աշխատել է համաձայնեցված կերպով, և այնպես ստացվեց, որ համաշխարհային դիվանագիտոթյունը պարտվեց, Մինսկի խումբը չկարողացավ կանխարգելել պատերազմը, իսկ այն եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվեց նոյեմբերի 9-ին, առանց Մինսկի խմբի ուղիղ մասնակցության էր:
«Ամերիկացիներն ու Եվրոպան, չաջակցելով Երևանին, երբ դրա կարիքը կար, պարտվեցին Կովկասը: Ամերիկացիները կարող են վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, որ դադարեցնում են գնել նավթ, էմբարգո են հայտարարում, որ պետք է զորքերը վերադառնան իրենց նախնական դիրքերին, կճանաչեն Արցախի անկախությունը, դա ինչ-որ տեղ գործուն տարբերակ է, մնացածն անկապ խոսակցություններ են: Հայերը կարող են պահանջել վերադարձնել շրջանները, ամերիկացիներն ինչ-որ բաներ կպահանջեն, բայց ի՞նչ է՝ պատերազմելո՞ւ են հայերը, ինչո՞վ: Կրկնեմ, որ Արևմուտքն ուշացել է, պարտվել է պարտիան:
Եթե պատերազմի ընթացքում Ֆրանսիան ու ԱՄՆ-ը ժամանակ տային կողմերին դադարեցնելու համար ռազմական գործողությունները, ապա ճանաչեին ԼՂ անկախությունը, դա այլ իրավիճակ կստեղծեր: Բայց չարեցին տեղին քայլեր: Արևմուտքը հանձնեց հայերին, դա փաստ է»,- ասաց Տարասովը:
Ինչ վերաբերում է Բայդենի աշխատակազմի ռուսական ուղղությանը և կանխատեսումներին, որ այն ընդգծված հակառուսական է լինելու, Տարասովն ասաց, որ Թրամփը ևս հակառուսական քաղաքականություն է վարել: «Մենք սովոր ենք, պատրաստ ենք, նման հակառուսականություն չէր եղել մեր ողջ պատմության ընթացքում, ուստի Բայդենը մեզ համար այնքան էլ վատ ֆիգուր չէ»,- ասաց Տարասովը:
0Comments