Իմքայլականը հայ գերիներին վերադարձնել չկարողանալու հարցում մեղադրում է Պուտինին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Նախկին ՀՀՇ-ական, հիմա՝ իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնել չկարողանալու հարցում մեղադրում է Վլադիմիր Պուտինին:

Նրա խոսքով՝ գերիների հարցը կարող է լուծվել Պուտինի կողմից Ալիևին «մի կոշտ կատեգորիկ զանգի հարց է»։ Իգիթյանը չի հասկանում, թե ի՞նչն է խանգարում Պուտինի, որ չի զանգում։

Իգիթյանին չի հուզում, թե ի՞նչն էր խանգարում կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած Փաշինյանին նախ լուծել գերիների վերադարձը, ապա հողերը թշնամուն հանձնելու հարցը։

Ի՞նչն էր խանգարում իր առաջնորդին, որ օրենքի խախտումով Ադրբեջանին արտահանձնեց ադրբեջանցի երկու հանցագործներին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, երբ տարներ շարունակ Ալիևը խնդրում էր, փորձում օր առաջ նրանց հետ վերադարձնել, կամ ի՞նչն էր խանգարում Մոսկվայում Ալիևի հետ ճաշող ու գինի խմող Փաշինյանին, նախքան համաձայնագիրը ստորագրելը, լուծել գերիների վերադարձի հարցը։

Հակառուսական քարոզչությունը նոր մակարդակ է ստանում:

Հանձնարարված է հակառուսական մթնոլորտ ձևավորել և դրա կատարողները Իմքայլական պրոպագանդիստներն են: