«Թրամփը մահացել է, նրա քաղաքական կյանքն ավարտված է», - այսօր ասել է Իրանի նախագահ Ռոհանին կառավարության նիստի ընթացքում՝ Թրամփին անվանելով «բռնակալ», իսկ նրա հեռանալը՝ «Աստծո շնորհ»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն այսօր հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի՝ հեռացող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «մահացել է» որպես քաղաքական գործիչ: Այս մասին հայտնում է «Russia today»-ը:
ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունվարի 20-ին:
Նոյեմբերին անցկացված նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը պարտվել էր դեմոկրատ Ջո Բայդենին:
0Comments